Հայաստանն առաջիկայում հետ է քաշելու զորքերը 4 գյուղերից, տեխնիկան արդեն աշխատում է․ Թաթուլ Հակոբյանը
Արդեն ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկայում զինուժը հետ է քաշելու 4 գյուղերից՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
«Քիչ առաջ անցնում էի և տեսա, որ տեխնիկան արդեն աշխատում է: Չեմ ուզում գրել, թե որ հատվածում:
Ըստ այդմ, Հայաստանը շտապ պետք է՝
ա/ կառուցի մեկ կամուրջ Կիրանց-Աճարկուտ հատվածում,
բ/ գազատարի ճանապարհը որոշ մասերում տեղափոխի ՀՀ տարածքի խորք,
գ/ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, որը կառուցվել է 2000-ական թթ, առնվազն երկու տեղում փոխի ուղին և մինչև 100 մետր քաշի ՀՀ խորք,
դ/ևս 3 հատվածներում ճանապարհն անցնում է ՀՀ-Ադրբեջան սահմանի բերանով և անվտանգությունից ելնելով տրամաբանական է այդ հատվածներում մի քանի տասնյակ մետրով հետքաշումը:
Եթե Ադրբեջանը իր զինուժը հետ չի քաշելու Տավուշի այն հատվածներից, որոնք նա գրավել է 1990-ական թթ, ապա դա կնշանակի միակողմանի զիջում:
Մեկնաբանության մեջ դնում եմ մի հոդվածներից մեկը, թե ՀՀ սուվերենի ինչքան տարածք է վերահսկում Ադրբեջանը Տավուշի մարզում, կրկնեմ՝ միայն Տավուշի մարզում, որ գրավել է 1990-1994թթ:
Առայժմ այսքանը»,- գրել է Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...
ՀԱՊԿ-ից նոր հայտարարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, ս...
«Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք, որ նրանք հետ կքաշվեն, սակայն Փաշինյանն ինձ պաշտոնանկ արեց». Արշակ Կարապետյան
«ՊՆ նախարար լինելու ժամանակ ես Մոսկվայում, չբացահայտեմ ում միջնորդությամբ, հանդիպել էի ադրբեջանական կողմի հետ, և պայմանա...
Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատ...