Բաքվի հայերի ջարդերի մասին դրվագով կարճամետրաժ վավերագրական ֆիլմը «Օսկարի» է արժանացել
Այս տարվա «Օսկար»–ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի մասին։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Թելուրիդի 50-րդ կինոփառատոնում։ 2023 թվականի նոյեմբերին «Վերանորոգման վերջին խանութը» ճանաչվել էր լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ Նյու Յորքում կայացած Critics Choice վավերագրական մրցանակաբաշխության ժամանակ։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել–մեծացել է Բաքվում, բայց 1987–88 թթ. հետո Ադրբեջանում սկսեցին տեղի բնակիչ հայերի նկատմամբ ռեպրեսիաները, ջարդերը։
«Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր` ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Նրան սպանեցին աշխատանքի վայրում»,–պատում է ֆիլմի հերոսը` չկարողանալով թաքցնել հուզմունքը։
Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը և Քրիս Բոուերսը։
2024 թվականի փետրվարի 16–ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում և Կանադայում ավելի քան 700 անգամ։