ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարկուտ, հեղեղ, քամի՝ ԱՄԷ-ում. պատմության մեջ ամենաուժեղ կարկուտի մասին են հայտնում
Արաբական Միացյալ Էմիրություններում պատմության մեջ ամենաուժեղ կարկուտն է տեղացել: Տեղի բնակիչները պատմում եմ, որ մինչ կարկուտի սկսվելը տագնապի ազդանշաններն են միացվել՝ նախազգուշացնելով հնարավոր վտանգի ու վնասների մասին, որոնք անխուսափելի են եղել: Եղանակային ծանր պայմանները, որոնք, ըստ կանխատեսումների, հանգստյան օրերին կհասնեին ԱՄԷ, սկսվեցին երեկ՝ մարտի 9-ին: Գիշերն ուժեղ անձրև ու կարկուտ է տեղացել երկրի մի քանի շրջաններում, և շատ բնակիչներ արթնացել են տեղատարափ անձրևների, մութ երկնքի և ուժեղ քամու ու կարկուտի պատճառով:
Էմիրություններում բոլորին խորհուրդ են տվել մնալ տանը։ Միջոցառումները չեղարկվել են, իսկ բացօթյա գործունեությունը փակվել։ Ամպրոպը սկսել է սաստկանալ, եւ իշխանությունները վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել: ԱՄԷ-ի փրկարարական թիմերը պայքարել են ջրհեղեղների, դաժան եղանակի դեմ: Նախորդ գիշեր վատ եղանակը հասել է գագաթնակետին, այս պահին հայտնում են, որ այսօր միայն անձրևները կշարունակվեն: