Երկու պարապլանիստների ձերբակալել են ռուս-ուկրաինական սահմանից 20 կմ հեռավորության վրա

Երկու պարապլանիստների ձերբակալել են ռուս-ուկրաինական սահմանից 20 կմ հեռավորության վրա՝ Բելգորոդի մարզում. սահմանապահները կարծել են, թե նրանք Ուկրաինայի զինված ուժերի դիվերսանտներ են, որոնք ՀԱՄԱՍ-ի մարտավարությամբ փորձել են ներթափանցել Ռուսաստանի տարածք:


Mash — ի տեղեկություններով ՝ ամեն ինչ տեղի է ունեցել այսօր կեսօրին՝ ժամը 13։00-ին, Նովայա Նելիդովկա գյուղի մոտակայքում։ Հակաօդային պաշտպանության համակարգը հայտնաբերել է անհայտ օբյեկտներ, որից հետո ահազանգով գործի են անցել ԱԴԾ-ի հերթապահ մարտիկները։


Հասնելով դեպքի վայր՝ նրանք տեսել և ձերբակալել են երկու քաղաքացիական անձանց։ Հենց հիմա նրանց ինքնությունը ստուգում են ուկրաինական հատուկ ծառայությունների հետ հնարավոր համագործակցության համար։


Հիշեցման կարգով էլ գրված է, որ դեռ նախորդ տարի հոկտեմբերի 7-ին, այս կերպ Իսրայելի տարածք են ներխուժել Պաղեստինյան իսլամիստական կազմակերպության մարտիկները։

Քաղաքականություն