Իրականացվում է ցեղասպանության քաղաքականություն․ Էրդողան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կառավարությունը Գազայի հատվածում «մարդկության դեմ հանցագործությունների» արդյունքում իրենց անունները հավասարեցրել են Ադոլֆ Հիտլերին և Բենիտո Մուսոլինիին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Այն, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից, դուրս է հանդուրժողականության շրջանակներից։ Իրականացվում է ցեղասպանության քաղաքականություն։ Նահատակվել է ավելի քան 32 հազար պաղեստինցի։ 2 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։ Մենք բախվում ենք բարբարոսության, երբ անմեղ մարդկանց սպանում են սննդի հերթում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա հավելել է, որ առաջին իսկ օրվանից, երբ Իսրայելի զորքերը սկսեցին հարվածել Պաղեստինյան անկլավին, Թուրքիան մոբիլիզացրել է բոլոր ուժերն ու միջոցները, Պաղեստինի ժողովրդի անունից հանդես է եկել միջազգային հանդիպումներում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբ...
Նրանց ակնկալիքն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց մաքսային հսկողություն․ ԱԳ նախարար
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական...