Այլ

Թույլ ձյուն, անձրև, մառախուղ․ իրավիճակը ճանապարհներին և տարածաշրջաններում

Julya 1 րոպե 109 դիտում
Թույլ ձյուն, անձրև, մառախուղ․ իրավիճակը ճանապարհներին և տարածաշրջաններում

Մարտի 7-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ 


Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։


Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250