ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նայելով իմ աչքերի մեջ, կարծում եք, որ ես Ժնևում պիտի փախչե՞մ․ Լևոն Քոչարյան
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլ չտվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին մեկնել Շվեյցարիա` մասնակցելու միջխորհրդարանական միության 148–րդ վեհաժողովին։
Վեհաժողովը տեղի է ունենալու մարտի 22–25–ը Ժնև քաղաքում։ 15–հոգանոց հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Քոչարյանի փաստաբաններն առաջարկում էին իրենց պաշտպանյալի խափանման միջոցը ժամանակավորապես վերացնել, որպեսզի նա կարողանա մեկնել Ժնև։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը կալանավորվել էր 2023 թ. սեպտեմբերի 25–ին և ազատ արձակվել նոյեմբերի 6–ին։ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն նշեց, որ Ժնև մեկնելը Լևոն Քոչարյանի` որպես ԱԺ պատգամավորի աշխատանքային ուղիղ պարտավորությունն է։ Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հիշեցրեց, որ խափանման միջոցի ժամանակավոր փոփոխության նախադեպեր նախկինում էլ եղել են, օրինակ` ընդդիմադիր պատգամավորներ Արմեն Գևորգյանի ու Հայկ Մամիջանյանի դեպքում, երբ դատարանը նրանց թույլատրել է քրեական գործի ընթացքում գործուղման մեկնել։
Գործով դատախազները մտավախություն հայտնեցին, որ Քոչարյանը, Ժնև մեկնելով, կարող է խուսափել դատական գործի քննությունից։ Լևոն Քոչարյանն արձագանքեց նրանց այս հայտարարությանը` նշելով, որ «երբ մի գործընթացի մեջ բարոյականությունը դուրս է գալիս, հայտնվում ենք այսպիսի տեսարանի առջև»։
«Դուք հիմա նստած իմ առջև, նայելով իմ աչքերի մեջ, կարծում եք, որ ես Ժնևում պիտի փախչե՞մ։ Չէ, լո՞ւրջ։ Դժվար է նորմալ լեքսիկոնով այս ամենի մասին խոսել»,– ասաց նա։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12–ին ժամը 16։00–ին, որտեղ կքննարկեն փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը` խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որպեսզի Լևոն Քոչարյանը կարողանա մեկնել Ժնև։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Այնինչ տուժող համարվող ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյան և Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։ Նիստն ընթանում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Լևոն Քոչարյանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կալանավորվեց և ազատ արձակվեց նոյեմբերի 6-ին։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Ի դեպ, Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը կիրառվել է մի քանի օր առաջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզի գյուղեր հանձնելու մասին
Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին մամուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր կան Քաղաքապետարանի մուտքի մոտ
Ոստիկանական մեծաթիվ ուժեր կան այս պահին Քաղաքապետարանի մուտքի մոտ։ Նշենք, որ այսօր ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու ձայնդ կտրի»․ «Քո ձայնը կկտրեմ»․ լեզվակռիվ՝ ավագանու նիստին
Կարո՞ղ է՝ քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի։ Երևանի ավագանու նիստին այսպիսի հարց ուղղեց «Ազգային առաջընթաց» խմբակց...