Շարունակում են միջամտել մեր ներքին գործերին․ Պատրուշև
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սադրանքների և ապատեղեկատվության միջոցով փորձում են անջատողական գործընթացներ սկսել Հյուսիսային Կովկասում: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները շարունակում են միջամտել մեր ներքին գործերին, որպեսզի մեզ ներսից թուլացնեն, ապակայունացնեն իրավիճակը, մեծացնում են ջանքերը Հյուսիսային Կովկասում բողոքի և անջատողական գործընթացների ոգեշնչելու համար, օգտագործում են Արևմուտքի կողմից վերահսկվող հասարակական կազմակերպությունները՝ ակտիվորեն կիրառելով սադրանքները, ապատեղեկատվությունը, բացասական տեղեկատվության և հոգեբանական ազդեցության տեխնոլոգիաները»,- ասել է Պատրուշևը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...