Մակրոնը շարունակում է բարձրացնել Ֆրանսիայի ներգրավվածության մակարդակն այս պատերազմում․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնն ավելի ու ավելի է մեծացնում Փարիզի ներգրավվածությունը Ուկրաինայում ռազմական գործողություններին: Նրա խոսքերը մեջբերում է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության թղթակից Պավել Զարուբինը Telegram-ի իր ալիքում։ Տեղեկոթյունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Մակրոնը շարունակում է բարձրացնել Ֆրանսիայի ներգրավվածության մակարդակն այս պատերազմում»,- հայտարարել է նա:
Պեսկովի խոսքով՝ Մակրոնի գործողությունները չեն համապատասխանում ֆրանսիացիների շահերին։
Մարտի 7-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ Մակրոնի խոսքերը Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հնարավորության մասին կապված են Ուկրաինայի Զինված ուժերի նախորդ տարվա հակահարձակման ձախողման հետ: Փետրվարի 26-ին Փարիզում տեղի է ունեցել ուկրաինական հակամարտությանը նվիրված համաժողով, որի ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ քննարկման թեմաներից մեկը եղել է Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը:
Մակրոնը նաև ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինային աջակցելու հարցում «ոչ մի սահմանափակում չկա»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
Միրզոյանը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին
ՀՀ–ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում...
ԵՄ-ն Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ չի անցկանցնի․ որն է պատճառը
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսա...