Ադրբեջանից մեկնաբանել են Միրզոյանի հարցազրույցը
«Արտաքին գործերի նախարարը, որն ընդգծում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման կարևորությունը, 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրի կարևորությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցում, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական հարաբերությունների հաստատման համար երկրների ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքների պահպանման կարևորությունը, ցավոք, փորձում է կոծկել վերը նշված սկզբունքների 30-ամյա խախտումները Հայաստանի կողմից»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը։
Նա նշում է, թե Հայաստանի արտգործնախարարի նման հայտարարությունները, որոնք «ուղղված են միջազգային հանրությանը մոլորեցնելուն, չեն արտացոլում իրողությունները»:
«Հայաստանը հավակնություններ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Հայտնի են Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ Հայաստանի ընդունած վերապահումները, ինչպես նաև օրենսդրական ակտերը, որոնք արգելում են ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», -ասել է Հաջիզադեն և հավելել․ «Ադրբեջանի դեմ նման սադրանքների և քաղաքական մանիպուլյացիաների փոխարեն հայկական կողմը պետք է ոչ թե խոսքով, այլ գործով կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը։ Ի թիվս այլ հարցերի, խոսել հայ-ադրբեջանական բանակցություններից ու կարգավորման գործընթացից։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը
Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացմ...
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...