«Քիմիկների» գործով կհարցաքննվի ԳՇ նախկին պետը. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարան հարցաքննության է հրավիրվելու նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա նախաքննության ընթացքում այս քրեական գործով հարցաքննվել եւ ցուցմունք է տվել, ուստի դատարանը հարցաքննության է հրավիրելու նաեւ նրան: Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների գործով հակակոռուպցիոն դատարանում տեւական ժամանակ է հարցաքննվում են անհետ կորած կամ զոհված զինծառայողների ծնողները. իսկ այդ գործով մեղադրյալներ են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, եւ զորամասի այլ պաշտոնյաներ։ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:
«Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին»,- գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել. ՊՆ
Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հե...
Ֆրանսիայից ռազմական աջակցության շրջանակներում կփոխվի հայկական զինված ուժերի համազգեստը. «Ժողովուրդ»
«Բոլոր փորձագետների կանխատեսմամբ՝ Հայաստանի գլխին կախված է պատերազմի վտանգը, և իշխանությունները, պատերազմին պատրաստվելու...
Կապի զանգվածային խափանման պատճառ են դարձել Կարմիր ծովում հուսիթների հարձակումները
Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթների կողմից հարձակումների հետևանքով կապի խափանումներ են եղել Աֆրիկայի, Ասի...
Հաագայի դատարանը երկու ռուս զինվորականների ձերբակալության օրդեր է տվել
Հայտարարության մեջ ասվում է, որ Սերգեյ Կոբիլաշը և Վիկտոր Սոկոլովը մեղադրվում են «հանցագործությունների մեջ, որոնք կատարվե...