ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակի հետ խաղ մի արեք․ Ավինյան
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ կան գործընկերներ, որոնք բոլոր հնարավոր խոչընդոտները ստեղծում են ապօրինի գովազդների ապամոնտաժման պրոցեսում։ Քաղաքապետն ընդգծեց, որ չի կարող լինել այնպես, որ ոչ օրինական գովազդների համար քաղաքապետարանի դեմ բոլոր հնարավոր մեթոդներով պայքար մղող անձինք այլ ոլորտներում տարբեր խնդրանքներով դիմեն քաղաքապետարան և աջակցություն ստանան։
«Սա շատ կարևոր սկզբունք է, մենք մեկ ընդհանուր կառույց ենք, մեկ ընդհանուր թիմ ենք, և, եթե որևէ մեկը պայքարում է մեր ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ մեթոդներ է կիրառում, թող չակնկալի որևէ տեսակի աջակցություն այլ հարցերում»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ այդ մարդիկ պետք է հասկանան, որ քաղաքապետարանը մեկ մարմին է, և քաղաքապետարանի տարբեր վարչությունները չեն կարող իրարից անկախ գործել։
Նա շեշտեց, որ բոլոր վարչությունները քաղաքապետարանի մեկ ընդհանուր մասնիկ են․ «Ես ևս մեկ անգամ և վերջին անգամ ուզում եմ հատուկ զգուշացնել՝ հարգելի գործընկերներ, կրակի հետ խաղ մի արեք»,- եզրափակեց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...