ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել․ Ավինյան
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքում քանդվել է 8 ինքնակամ շինություն, ապամոնտաժվել` 4 ցանկապատ, գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Շատ տարբեր մեկնաբանություններ են հնչում։ Երբ որոշ դեպքերում մենք դժվարին որոշումներ ենք կայացնում հանրային տարածքների վերադարձի հետ կապված, սկսում են խոսակցությունները՝ բա ինչի հարուստներին առաջինը չեք անում։ Ուզում եմ հիշեցնել, որ այս գործընթացը սկսել է ինտենսիվ կերպով դեռևս 2022 թվականի վերջից։
Վստահեցնում եմ, որ նույն Օղակաձև այգում և մնացած հատվածներում, որտեղ իրականացրել ենք քանդման աշխատանքներ, հաստատ խեղճ մարդկանց տարբեր օբյեկտներ չեն քանդվել։ Երբ խոսքը գնում է հեկտարներով այգու մասին և այգու մեջ տարատեսակ քոլիկներ քանդելու մասին, մենք անբեկելի ենք։ Այստեղ մեզ հետ որևէ կոմպրոմիս հնարավոր չէ, հնարավոր է միայն քննարկել այդ մարդկանց կեցության հարցերի լուծումը»,-ասաց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...