«Ադրբեջանը երբեք մեզ հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու». Մովսես Հակոբյան. 168 ժամ
Հնարավո՞ր է՝ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» բացելու պատրվակով հարձակվի Հայաստանի վրա։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պատասխանելով այս հարցին, ասել է.
«Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է։ Կարդացեք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն Ադրբեջանը կյանքի է կոչելու»։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվեն: Ըստ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները:
Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ Ադրբեջանին որևէ բան չի կարող հետ պահել, անգամ «խաղաղության պայմանագիր» կոչվածը։
«Ադրբեջանը երբեք մեզ հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու»,- շեշտել է Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ Ադրբեջանի հարձակման դեպքում ո՞ր երկիրը կարող է աջակցել Հայաստանին, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու և ՀՀ-ում ռուս սահմանապահների դուրսբերման մասին, Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ չգիտի, թե ով կաջակցի Հայաստանին, այդ հարցի պատասխանը չունի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Խորհուրդ չեմ տալիս խաղաղ բնակիչներին օգտագործել Ղրիմի կամուրջը. Կիրիլ Բուդանով
«Ռուսաստանին մնացել է վեց հատ A-50 ինքնաթիռ, ևս մեկը կոչնչացվի, և շուրջօրյա հերթապահությունը կդադարեցվի»: Ասել է Ուկրաին...
Կիևին հատկացվող սպառազինության կեսը ժամանակին չի հասնում. Ումերով
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ արևմտյան գործընկերների կողմից Կիևին հատկացվող սպառազի...
Ուկրաինայի ԶՈՒ-ն պնդում է. Սևաստոպոլում խոցել են ռուսական «Յամալ» և «Ազով» խոշոր դեսանտային նավերը
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական «Յամալ» և «Ազով» երկու մեծ դեսանտային նավերին: Ըստ ուկրաինական ալիքների, հ...
Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնության հետ կապված ավելի քան 50 քրեական գործ է քննվում. Պենտագոն
Ուկրաինայի համար գնումների ժամանակ բացահայտվել են խարդախության, ապրանքների փոխարինման և գողության դեպքեր, բայց ընդհանուր...