ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ քաղաքներից մեկում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ
Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետությունում՝ Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային օպերատիվ ծառայություններից։
«Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է, աշխատանքներ են տարվում արգելափակված հանցագործներին չեզոքացնելու ուղղությամբ, բախումը շարունակվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Շաբաթ օրը Կարաբուլակ քաղաքի բնակելի շենքերից մեկում խուզարկության ժամանակ ենթադրյալ զինյալները կրակ են բացել ռուս իրավապահների ուղղությամբ, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։
Մարզային առողջապահության նախարարությունը հերքել է զոհերի մասին տեղեկությունները, որոնք սկսել են տարածվել ԶԼՄ-ներում։
Երեկ երեկոյան հաղորդվել էր, որ Ինգուշեթիայում օպերատիվ որոնողական աշխատանքների ժամանակ անվտանգության մարմինները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են հանցագործների խումբ, որոնք ծրագրում էին խոշոր ահաբեկչություններ իրականացնել։ Ձերբակալելու փորձի ժամանակ նրանք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ, իրավապահները մարտի են բռնվել ահաբեկիչների հետ։ ԱԴԾ հատուկջոկատայիններն արգելափակել են զինյալներին բազմաբնակարան շենքում։ Տարածքին հարող տների բնակիչները տարհանվել են։ Իրավիճակը վերահսկում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի շտաբը։
Նշենք, որ Ինգուշեթիան՝ Ռուսաստանի ամենափոքր շրջանը, տեղակայված է Հյուսիսային Օսիայի և Չեչնիայի միջև։ Այն ունի մոտ կես միլիոն բնակչություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...