ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացավ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացումը
Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացումը տեղի ունեցավ այսօր սպարապետի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Միջոցառման ընթացքում հնչել է ՀՀ օրհներգը, որը կատարել է ՀՀ ԶՈւ նվագախումբը։
Հաղորդվում է, որ այս րոպեներին ընթանում է Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) ֆուտբոլային հանդիպումը։ Առաջին սիմվոլիկ փոխանցումը կատարեց երիտասարդ երկրապահ Կոմիտաս Միքայելյանը։
Հանդիսավոր բացմանն ու խաղին ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նրա տեղակալ Արման Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև մի շարք զինվորականներ։
Հիշեցնենք, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին, Արարատում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...