ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում «վառեմ–մարեմի» շենքը վտանգված է. Sputnik
Գյումրիում վտանգի տակ է հայտնվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «վառեմ-մարեմի» պատշգամբով պատմական, հին շենքը։ Ճանապարհի ասֆալտապատման հիմնավորմամբ վնասվում է շենքի հիմքը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:
Նշենք, որ մի քանի անգամ տարբեր իշխանություններ հայտարարել են շենքի վերականգնման նախագծի մասին, սակայն մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել։
Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում`հատուկ տեխնիկայի միջոցով քանդում են հին ու գեղեցիկ սալիկները, որ ասֆալտապատեն փողոցը։
«Ըսպես, որ կփորեն, ավելի կվնասեն շենքը։ Ինչըղ կրնան ըսպես անմարդկային բաներ էնեն։ Շենքն ափսոս է, մեր պատմությունն է։ Կըսեին, թե պտի վերականգնեն, ըսպե՞ս կվերականգնեն»,– լրատվամիջոցի հետ զրույցում ասել է մի գյումրեցի։
Նշվում է, որ «Վառեմ–մարեմի» շենքի դիմացն էլ նույնանուն արվեստանոց կա, որի երիտասարդներն արդեն մի քանի տարի է` ստանձնել են պատմական այս շենքի հանրահռչակման գործը. բոլոր այցելուներին պատմում են շենքի ու պատշգամբի մասին։
Նախկինում շենքի դռնից հնարավոր էր մտնել ու բարձրանալ վերև (այնուամենայնիվ, միշտ էլ վտանգավոր է եղել. խմբ.), սակայն 2022 թթ–ից այն փակվեց, քանի որ առավել վտանգավոր էր դարձել` քայքայված հատվածները մեծացել էին։ Այժմ արգելվում է բարձրանալ պատշգամբ ու լուսանկարվել` ամեն վայրկյան կարող է փլուզվել, քանի որ միայն ճակատային և դրսի մյուս պատերն են համեմատաբար պահպանված։ Երկհարկանի այս մեծ շենքի ներսն ամբողջությամբ ավերակների է վերածվել։
Հավելենք նաև, որ շենքի դռան վերևի հատվածում քարի վրա գրություն կա, որը փաստում է` շենքը կառուցվել է 1879 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...