Թիրախում ռադիոն է. որոշել են նաև քրեաիրավական գործիքներով պատժել Խումարյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված տխրահռչակ հարցազրույցին Ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձից մոտ 20 օր անց պատկան մարմինները ստուգումներ են սկսել Ռադիոյում։ Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից ստուգումներ է իրականացնում ՀՌ-ում:
Խոշորացույցով ուսումնասիրում են ռադիոյի աշխատակազմի աշխատանքային պայմանագրերը, դրանց համապատասխանությունն աշխատանքային օրենսդրությանը։ Որոշ տեղեկություններով, ստուգումները կավարտվեն մարտի 10-ին։
Հիշեցնենք՝ Խումարյանը հարցազրույցից մի քանի օր անց քննադատել էր թե՛ իր աշխատակցին` վատ հարցազրույց անելու համար, թե՛ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ Խումարյանի, այդ տաղավարից մեզ՝ հայերիս առաջարկել է. «Դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ»։ ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել, որն արտահայտվեց նրանց սուր արձագանքով, սակայն, սովորույթի համաձայն, որոշել են նաև քրեաիրավական գործիքներով պատժել նրան»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը». Ավանեսով
Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այ...
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. ՀՀ ո՞ր գյուղերն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն. ԶԼՄ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն ...
Շտապօգնության ծառայությունում կանչերի ընթացքը թվայնացվել է
Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հն...
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...