ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Կրասնոդարում տեղի ունեցած սպանության պահը. կրակողն ազգությամբ հայ է
Տեսախցիկն արձանագրել է Կրասնոդարում տեղի ունեցած սպանության պահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրասնոդարի կենտրոնում տղամարդ է սպանվել: Բուդյոննի փողոցում անհայտ անձը մոտեցել է ամենագնացի վարորդին և ատրճանակից մի քանի անգամ կրակել նրա վրա ու անհետացել։ Տուժածը մահացել է:
Կրակողը՝ 55-ամյա Անդրանիկ Գրիգորյանը, հանձնվել է ոստիկանություն։
112-ի և SHOT-ի տվյալներով՝ հրաձիգն ինքն է զանգահարել ոստիկանություն և հայտնել, որ կրակել է մարդու վրա: Ավելի ուշ նա ձերբակալվել է։ Զննության ժամանակ սպանված գործարարի մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել։
Նախնական տվյալներով ՝ սպանությունը կարող էր տեղի ունենալ պարտքի պատճառով։ 112-ը հայտնում է, որ Գրիգորյանն իբր 7 միլիոն ռուբլի է պարտք գործարարին և չի կարողացել վճարել պարտքը, որից հետո որոշել է սպանություն կատարել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քաղաքացին Կառավարության շենքի մոտ բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...