Շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է հիմք ծառայել, որ ռուսական կողմն ազատ է արձակել ադրբեջանցուն. Սիրանուշ Սահակյան
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում էր հայտարարված։ Ժամեր անց ռուսական կողմն ադրբեջանական կողմի խնդրանքով ազատ արձակեց ադրբեջանցի ահաբեկչին:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն, ով ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչն է, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային ասաց.
«Հանցագործի անունը հայտնի է: Զոհի ներկայացուցչի շահերը ես եմ ներկայացնում, իմ որոշ կոլեգաների հետ միասին: Միջազգային քրեական ոլորտում կան համագործակցության ձևեր, փնտրվող հանցագործների առնչությամբ կարող է հետախուզում հայտարարվել, ինչը հանգեցնում է տվյալ անձանց ձերբակալություններին: Նման կոնվենցիա գործում է ԱՊՀ շրջանակներում: Տարեց անձը չի եղել զինված և հայտնվել է զինծառայողի ֆիզիկական կոնտրոլի ներքո, ավելին`գլխատման մանրամասները բացահայտում են ատելության հիմքով հանցագործություն, իսկ ռասսայական հիմքով կատարված ծիսական սպանությունները չեն կարող որակվել քաղաքական բնույթի գործեր: Կարող ենք ենթադրել, որ եթե չեն սպասել առավելագույն ժամկետում խնդրագրերի ներկայացմանն, ապա ի սկզբանե հայտնաբերել են բացառող հանգամանք` քաղաքական կոնֆլիկտով պայմանավորված: Ինչևիցե, այս հարցերի համար պետք է պարզաբանումներ ներկայացնեն պաշտոնատար աղբյուրները: Շատ կարևոր է իրապես հասկանալ, թե ինչն է հիմք ծառայել, որ ռուսական կողմն ազատ է արձակել Ադրբեջանի քաղաքացուն: Կարող էին այլ ելքեր լինել, կարող էին հրաժարվել Հայաստանին հանձնել, բայց գործը քննել Ռուսաստանի Դաշնությունում: Որոշ հանցագործությունների պարագայում խնդրագրի մերժումը կարող է արդարացված լինել, բայց դրանք առաջացնում են որոշակի պարտականություններ` տվյալ պետության համար, քննել գործերը և փոխօգնության շրջանակներում քրեական գործերի նյութերը կարող են փոխանցվել մեկ այլ երկրին», - նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Նախատեսվում է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան: Հանրապետության արտաքին գործերի նախարարություն...
Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ. ԱՄՆ-ն՝ Երևանի ձեռնարկած քայլերի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության...
Զելենսկին հայտարարեց, թե որ դեպքում ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր չի համարի
ԱՄՆ-ն կդադարի լինել Ուկրաինայի ռազմավարական գործընկերը, եթե Վաշինգտոնն օգնության փաթեթ չտրամադրի։ Այս մասին հայտարարել Է...
Լավրովը՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում, հաստ...