ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Երևանում․ բախվել է 6 ավտոմեքենա․ կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 29, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ժամը 22։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են «Mercedes G», «Mercedes C», «Mercedes E», «Toyota Camry», «Hyundai Elantra» և «Renault Logan» մանկիշի ավտոմեքենաները։


Նշվում է, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


Ականատեսների խոսքով՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ներից մեկի վարորդը, իսկ «Mercedes G»-ն վարել է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի մերձավորը։





Քաղաքականություն