ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սյունիքում ավիաբենզինով բարձված բեռնատարը կողաշրջվել է․ կան վիրավորներ և դիզվառելիքի արտահոսք

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել ձորում՝ կողաշրջված վիճակում:


Ինչպես հայտնում է կայքը՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվերեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի և մոտակա հենակետից ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:


Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որոնցից մեկը եղել է վարորդը։ Նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:


Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել:








Քաղաքականություն