Քաղապետարանից՝ Գայի պողոտայի զբոսայգիներից մեկի քանդման մասին
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով անօրինական տիրապետումից ազատվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը»,- գրել է նա:
Auroranews-ը զանգեր էր ստանում այն մասին, որ Թաթոլ Կրպեյանի անվան զբոսայգում և հարակից տարածքում կատարվում են քանդման աշխատանքներ՝ բարձրահարկ շինություն կառուցելու համար։ Տեղում են հավաքված են բազմաթիվ կարմիրբերետավորներ և ոստիկաններ։ Բնակիչները թույլ չեն տալիս ոստիկաններին մոտենալ իրենց տներին։
Ոստիկանությունից Auroranews-ին հայտնեցին, որ նրանք պահպանում են հասարակական կարգը։
Auroranews-ի հետ զրույցում էլ Կոստանյանը նշեց՝ Մյասնիկյան պողոտայի ամբողջ հատվածում, նաև զբոսայգու հատվածում իրականացվող աշխատանքներն ապօրինի շինություններից ազատման համար են: Դրանք քանդվելու են, և տեղում ծառեր են տնկվելու:
Հրատապով իրականացվելու դեպքում էլ ծանուցման կարիք չկա օրենքի տեսանկյունից: Մարդիկ պարբերաբար տեղեկացվել են, ծանուցվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Երևանի 130 դպրոցում սկանդալը շարունակվում է․ ինչ են հայտնում Քաղաքապետարանից և դպրոցից
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում լարված իրավիճակ է։ Դպրոցի բակում աշակերտների ծնողները բո...
Հայտնի է՝ երբ ՀՀ-ում կմեկնարկեն վարժական հավաքները
2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կ...
Աբովյանում երեխաներին սեռական շահագործման ենթարկելու համար կալանավորվել է երկու անձ․ ՔԿ
ArmLur.am-ը գրել էր․«Իրավապահները օրերս աղմկահարույց դեպք են բացահայտել:Մասնավորապես, այս տարվա փետրվարի 8-ին հաղորդում...