Ավելի քան 110 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունի հրմշտոցի հետևանքով
Ավելի քան 110 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունի հրմշտոցի հետևանքով։
Մարդասիրական օգնության սպասող ամբոխը շրջապատել է բեռնատարների շարասյունը, երբ այն անցնում էր իսրայելական ռազմական անցակետով Գազա քաղաքից դեպի արևմուտք գտնվող ափամերձ ճանապարհի վրա:
Իսրայելական զինվորականները հայտնել են, որ զորքերը կրակ են բացել որոշ պաղեստինցիների վրա, որոնք, զինվորականների կարծիքով, վտանգ են ներկայացնում:
Ստեղծված քաոսի մեջ բեռնատարները փորձել են առաջ շարժվել։ Միջադեպին ականատես մի պաղեստինցին BBC-ին հաստատել է, որ մահացածների մեծ մասին վրաերթի են ենթարկել ավտոմեքենաները:
Գազայի ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը մեղադրեց Իսրայելին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն հայտնեց, որ միջադեպը կբարդացնի ԱՄՆ-ի և այլ միջնորդական ջանքերը՝ Համասի և Իսրայելի միջև պատերազմում ժամանակավոր հրադադար հաստատելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Քահրամանմարաշում՝ երկրի հարավ-արևելքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թուրքիայի հիվանդանոցներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 7 մարդ վիրավորվել է
Երկու անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի Դենիզլի նահանգի համալսարանական հիվանդանոցի մոտ, ինչի հետևանքով յոթ մարդ վիրա...
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև ՀՀ-ում
Փետրվարի 28-ին` տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները գրանցվել են...