Փաշինյանը հայտնել է, թե ինչու է Հայաստանը համաձայնել եռակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայում

Ըստ էության այն, ինչ եմնք ակնկալում ենք ՀԱՊԿ-ից, երբեք էլ առաջին հերթից ռազմական միջամտության մասին չի եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե ինչի համար է ՀԱՊԿ-ը:


«Հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մենք փորձել ենք ՀԱՊԿ-ին ներքաշել պատերազմի մեջ եւ դրանով վատ դրության մեջ ենք դրել մեր գործընկերներին: Մենք գործել ենք այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի փաստաթղթերը նախատեսում են; Եւ մենք առաջին հերթին քաղաքական դիրքորոշում ենք ակնկալում, սա շատ կարեւոր նրբություն է: Մենք այդ հարցը տվել ենք 2021 թվականի մայիսի իրադարձություններից հետո, երբ որ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը ունի պատասխանատվության գտի տարբեր երկրներում, մենք մի պարզ հարցի պատասխան ենք ցանկացաել ստանալ: Մենք հարցրել ենք, ՀԱՊԿ դիտորդները գալու են ի՞նչ անեն: Մենք ասել ենք՝ եռկեք արձանագրենք որն է ՀՀ տարաածքում եւ Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին: Երբ որ այս հարցի պատասխանը հնչեր, այլեւս 2-րդ, 3-րդ, 4-րդ հարց չէր բարձրանա, որովհետեւ ամեն ինչ արդեն նախատեսված մեխանիզմներով աշխատելու էր»,-ասել է նա:


Փաշինյանը նորից շեշտեց, որ իրենք առաջարկել են քաղաքական եւ դիվանագիտական գնահատական տալ, եւ առաջարկել ենք թեզ, ըստ որի ՀԱՊԿժը կօգտագործի բոլոր քաղաքական եւ դիվանագիտական գործիքները՝ խնդիրը լուծելու համար:


Փաշինյանը նաեւ պարզաբանել է, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը համաձայնել Գերմանիայում անցկացնել եռակողմ հանդիպում:


«Ինչո՞ւ Գերմանիայում, որովհետև Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է, վերջինս ստորագրել է 3 կարևոր սկզբունք` ճանաչել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքը պիտի լինի Ալմաթիի հռչակագիրը, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գտնվեն երկրների սուվերենության և իրավազորության ներքո, գործեն հավասարության ու փոխադարձության սկզբունքով, որոնց տարածքով անցնում են: Եւ եթե որևէ միջնորդ այս շրջանակից փորձելու է դուրս բերել, ապա Հայաստանի համար դա ընդունելի չէ»,- ասել է Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ