Մերցը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղությանը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի առաջխաղացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունների համար։ Մերցը ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայունության հաստատմանը և կարևորում է կողմերի խաղաղ նախաձեռնությունները։
Իլհամ Ալիևը, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է նպաստել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության ապահովմանը՝ ընդգծելով Բաքվի պատրաստակամությունը շարունակելու կառուցողական քայլերը։
Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և համագործակցության ընդլայնման հնարավորությունը տարբեր ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարությունը. վերլուծաբան
Ռուսաստանն անցել է նոր մարտավարության՝ առաջին անգամ հարձակվելով օբյեկտների վրա, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխել...
Ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ, բոլոր եկեղեցիներում կատարեն ՀՀ օրհներգը. Փաշինյան
301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...