Մոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. Պուտին
Մոսկվան պնդում է, որ կատարվեն Հյուսիսատլանտյան դաշինքը դեպի արևելք չընդլայնելու՝ 1990-ականներին հրապարակայնորեն տրված խոստումները։ Դրա մասին, ըստ ТАСС-ի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք որևէ անսովոր կամ անսպասելի, երկնքից ընկնած ոչ մի բան բան չենք խնդրում։ Պարզապես պնդում ենք կատարել մեզ արդեն տրված խոստումները։ Դրանք երեկ չեն հորինվել։ Դրանք տրվել են Ռուսաստանին դեռևս 1990-ականներին։ չպետք է ընդլայնվի դեպի արևելք. դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել է», - ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ ժամանակվանից ի վեր դաշինքի ընդլայնման մի քանի ալիքներ են տեղի ունեցել, որոնց գագաթնակետն է դարձել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ ներգրավելը։





























