Քաղաքականություն

Պուտինը՝ անմահ լինելու հնարավորության մասին

Vika B. 1 րոպե 648 դիտում
Պուտինը՝ անմահ լինելու հնարավորության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մարդկային կյանքը սահմանափակ է, իսկ հավերժությունը միայն Աստծունն է։ Նա ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել սեփական կյանքի ամփոփման մասին, քանի որ իր առջև դեռ բազմաթիվ անելիքներ կան։


Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է իր կյանքի և քաղաքական գործունեության հեռանկարներին վերաբերող հարցերը։ Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է հասնել անմահության, Պուտինը նշել է. «Բոլորը մահկանացու են, հավերժ է միայն Աստված»։


Նրա խոսքով՝ մարդկային գոյությունը ունի բնական սահմաններ, և այդ համատեքստում խոսել անժամկետ կյանքից՝ անհիմն է։


Պուտինը հավելել է, որ դեռ շուտ է գնահատել իր կյանքի կամ գործունեության արդյունքները։


«Կարծում եմ՝ չափազանց վաղ է փորձել որևէ կերպ ամփոփել իմ կյանքը։ Ինձ դեռ սպասում են կարևոր աշխատանքներ»,– նշել է նա՝ ընդգծելով, որ շարունակելու է իրականացնել իր ծրագրերը և զբաղվել երկրի առջև կանգնած խնդիրներով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250