Քաղաքականություն

Գնում եմ վերցնեմ երկուամսյա կալանքի որոշումը, այլ որոշում բացառվում է. Արշակ սրբազանի փաստաբան

Mariam Z.
Գնում եմ վերցնեմ երկուամսյա կալանքի որոշումը, այլ որոշում բացառվում է. Արշակ սրբազանի փաստաբան

Արշակ սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը:


«Գնում եմ վերցնեմ երկուամսյա կալանքի որոշումը: Այլ որոշում բացառվում է»,- նշել է նա:


Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:


«Դատավոր Մասիս Մելքոնյանն Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան ժամը 09։30-ին»,-հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250