Զախարովան անօրինական է համարել Լոնդոնի սահմանած պատժամիջոցները ՌԴ Գլխավոր շտաբի վարչության նկատմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Մեծ Բրիտանիայի կողմից Գլխավոր շտաբի գլխավոր վարչության հանդեպ սահմանված նոր պատժամիջոցները՝ դրանք որակելով որպես անօրինական և անհիմն։


Զախարովայի խոսքով՝ սահմանափակումները վերաբերում են ինչպես գերատեսչությանը, այնպես էլ 11 անձանց, որոնք, ըստ Լոնդոնի, կապ ունեն այդ կառույցի հետ։


Դիվանագետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան այդ քայլը իրականացրել է «հորինված պատճառաբանություններով»՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և ոչ մի դեպքում չի կարող ընդունվել Ռուսաստանի կողմից։


Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան պահպանվում է պատասխան քայլեր ձեռնարկելու իրավունքը, եթե դա անհրաժեշտ գնահատի։

Քաղաքականություն

Պատահարներ