ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասշտաբային հանրահավաք՝ Բրազիլիայում․ նախկին նախագահը ծածանում է Իսրայելի դրոշը
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյին աջակցող հանրահավաք է անցկացվել Բրազիլիայում՝ Սան Պաուլու քաղաքի կենտրոնական մայրուղու Ավենիդա Պաուլիստայում: Դրան մասնակցել են հազարավոր մարդիկ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Veja ամսագիրը։
Ամսագրի տեղեկություններով ՝ հանրահավաքը նախաձեռնել է ինքը՝ Բոլսոնարուն ՝ 2023 թվականի հունվարի 8-ի պետական հեղաշրջման փորձին մասնակցության վերաբերյալ իր դեմ ծավալվող դատական հետաքննության ֆոնին։ Հանրապետության նախկին նախագահը աջակիցների առջև ողջույնի խոսքում հերքել է նման մեղադրանքները:
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հունվարի 9-ին բացառել է 2023 թվականի հունվարի 8-ի անկարգությունների մասնակիցների համաներման հնարավորությունը: Նրա խոսքով ՝ ցույցերի մասնակիցների համար համաներում հայտարարելը կնշանակեր անպատժելիություն, իսկ անպատժելիությունը նոր ահաբեկչական գործողություններ կառաջացներ երկրում:
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցները 2023 թվականի հունվարի 8-ին բախումների մեջ են մտել ոստիկանության հետ և ներխուժել Բրազիլիայի կառավարական շենքեր (խորհրդարան, Դաշնային գերագույն դատարան և պետության ղեկավարի աշխատանքային նստավայր) ՝ այնտեղ ջարդեր կազմակերպելով: Նրանք դեմ էին Հոկտեմբերյան նախագահական ընտրությունների արդյունքներին, որոնցում հաղթանակ տարավ Լուլա դա Սիլվան։ Անկարգությունները հասարակական լայն հնչեղություն և դատապարտություն են առաջացրել օտարերկրյա պետությունների իշխանությունների կողմից:
Բողոքի ցույցերի ժամանակ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն դուրս է եկել փողոց՝ ծածանելով Իսրայելի դրոշը՝ ի պատասխան Լուլա դա Սիլվայի վերջին հայտարարությունների, որոնք դատապարտում են Գազայի պատերազմը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կփոխվի․ ո՞ր դեպքում «պլյոնկայի» համար միավոր կհանվի
Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Disney-ում առաջին անգամ անդրադարձել են հայկական մշակույթին
«Միկի Մաուսի զվարճանքների տունը» անիմացիոն սերիալում ներկայացվել է Վարդավառին նվիրված դրվագ: «Վարդավառ»-ի պրեմիերան...