Հայաստանի թիմի բասկետբոլիստները՝ Ավստրիայից կրած պարտության և Ալբանիայի դեմ առաջիկա խաղի մասին
Բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում փետրվարի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Ալբանիայի հավաքականին:
Նախախաղային մարզման ժամանակ ազգային հավաքականի անդամները խոսել են Ավստրիայի հետ անհաջող խաղի եւ ալբանացիների հետ դիմակայությունի ակնկալիքների մասին:
Հայաստանի հավաքականի եւ իսպանական «Վալենսիայի» խաղացող Քրիս Ջոնսի խոսքով Ավստրիայի դեմ խաղում պարտվելուց հետո թիմում հուսահատություն չկա:
«Նախորդ խաղում պարտվեցինք, բայց չենք հուսահատվում: Ձգտում ենք ամեն ինչ անել, տնային խաղում լավագույն արդյունքը ցույց տալու համար: Մեզանից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ, որ վաղվա խաղում հաղթենք»,- ասաց Քրիս Ջոնսը:
Հավաքականի նորեկ Տիգրան Մկրտումյանը նորամուտը նշել է Ավստրիայի դեմ խաղում: Ազգային հավաքական ընդգրկվելը եղել է նրա երազանքը:
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում: Միշտ երազանքն է եղել ազգային հավաքական ընդգրկվելը: Ինձ համար ֆենոմենալ խաղացող է Քրիս Ջոնսը: Երբեք նրան նման խաղացող չէի տեսել: Փորձում եմ նմանվել նրան: Թիմի տրամադրությունը միշտ շատ բարձր է: Ոգեւորված պատրասվում ենք Ալբանիայի դեմ խաղին: Ամեն անգամ հաղթելու նպատակով ենք ասպարեզ դուրս գալիս: Անցած խաղից առաջ էլ նույն տրամադրվածությունն ունեինք: Ճիշտ է՝ մեր ուզած հաշիվը չեղավ, բայց չենք հանձնվել, մեր գլուխը չենք կախել: Շարունակում ենք նույն ձեւ: Վաղը պետք է փորձենք հաղթել տանը մեր երկրի համար»,- նշեց Տիգրան Մկրտումյան:
Հավաքականի ավագ, արգենտինական «Օբրաս Բասկետի» խաղացող Անդրե Սփայթ- Մկրտչյանի խոսքով Ալբանիայի դեմ միասնական խաղով կփորձեն հաղթանակի հասնել:
«Ես երկար ժամանակ եմ խաղում Հայաստանում, ոչ մի տարի բաց չեմ թողել եւ չեմ պլանավորում լքել հավաքականը: Ավսրիայի հետ խաղն անհաջող ստացվեց հենց սկզբից: Բարդ հանդիպում էր: Խաղից անմիջապես հետո վերադարձանք Հայաստան եւ սկսեցիքն նախապատրաստվել Ալբանիայի դեմ խաղին: Այս խաղին մոտենում ենք ավելի պատրաստված եւ փորձով: Պետք է միասնական խաղանք եւ փորձենք հաղթել»,- ասաց Անդրե Սփայթ-Մկրտչյանը:
2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի երկրորդ տուրի Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 18:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
Հայ ըմբիշները չեն մասնակցի Բաքվում կայանալիք որակավորման մրցաշարին
Հայ ըմբիշները բաց կթողեն Բաքվի մայրցամաքային մրցաշարն ու միանգամից կմասնակցեն Ստամբուլում կայանալիք մարզաձևի համաշխարհայ...
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում։ Օրվա առաջին մրցահերթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել. մարմնամարզության աշխարհի գավաթ
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներ...
Դոպինգի պատճառով Պոգբան 4 տարով հեռացվել է ֆուտբոլից
Ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան երկարատև որակազրկում է ստացել դոպինգի պատճառով։ Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմ...