ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու ոլորտում համագործակցության օրակարգի համար. Պապիկյան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր 2 փաստաթուղթ ստորագրվեց: Փաստաթղթերից մեկը ստորագրեցին Հայաստանի ու Ֆրանսիայի պաշտպանության նախարարները, մյուսը՝ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն ու ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը։
ՊՆ վարչական համալիրում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասաց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցն ակներև վկայությունն է, որ թեպետ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի։
Նա նշեց, որ րոպեներ առաջ ֆրանսիացի գործընկերոջ հետ ավարտվեցին հերթական գործնական ու բովանդակային քննարկումները։
«Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը, և, իհարկե, զինված ուժերի և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիակական համագործակցության զարգացման ուղղությունը»,- ասաց Պապիկյանը։
Նա իր խոսքում նշեց, որ ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու ոլորտում համագործակցության օրակարգի համար։
Նախարարը շեշտեց, որ երկկողմ համագործակցությունը զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն նշեց, որ իր և պատվիրակության այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի՝ Ֆրանսիայի համար ունեցած կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Եմենի հուսիթների հարձակման ենթարկված բրիտանական նավը խորտակվում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Եմենի հուսիթների հարձակման ենթարկված բրիտանական բեռնատար նա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ անվտանգության ուժերը որսացել են բրիտանական կամիկաձե ռեակտիվ անօդաչու թռչող սարքը
Բրիտանական «Banshee Jet-80» կամիկաձե ռեակտիվ անօդաչու թռչող սարքը որսացել են ՌԴ անվտանգության ուժերը: Այս մասին հա...