ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնդկաստանում շարունակվում են ֆերմերների և ոստիկանների միջև բախումները
Հնդկաստանի ֆերմերների ասոցիացիաներն ու գյուղացիական արհմիությունները, որոնք բողոքի ակցիաներ են անցկացնում բերքի գների բարձրացման գլխավոր պահանջով: Ասյօր սգո սև օր են հայտարարել եւ ցուցադրաբար այրել վարչապետ Մոդիի խրտվիլակը:
Հաղորդվում է, որ ցուցարարներն այրել են նաև ներքին գործերի նախարարի խրտվիլակները, այդ նահանգի ոստիկանությանը նրանք մեղադրում են իրենց դեմ «չարդարացված ուժ» կիրառելու մեջ:
Ցուցարարներն այդկերպ սգացել են չորեքշաբթի օրը Փենջաբ և Հարյանա նահանգների սահմանին ոստիկանության հետ բախումների ժամանակ զոհված ֆերմերի մահը։ Անցյալ շաբաթ հազարավոր ֆերմերներ բողոքի երթ էին սկսել Հնդկաստանի մայրաքաղաքում, սակայն անվտանգության ուժերը կանգնեցրել էին նրանց քաղաքից մոտ 200 կիլոմետր դեպի հյուսիս և կիրառել ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ:
Ֆերմերների ղեկավարները նաև պահանջում են Գերագույն դատարանի դատավորի կողմից բողոքող ֆերմերի մահվան կապակցությամբ դատական հետաքննություն անցկացնել և 10 միլիոն ռուփի (մոտ 120,000 դոլար) վճարել որպես փոխհատուցում մահացածի ընտանիքին:
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում. նոր նախագիծ է մշակվում
Ներկայումս մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատա...
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է: Այս մասին hայտնում է News.am-ը:Ցուցարարների խոսքով, Գեղարքունիքի մարզպե...
ԱԱՏՄ բուժսպասարկման վերահսկողության վարչության պետը կալանավորվել է
2 ամսով կալանավորվել է կառավարության առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վ...