Մառախուղ և ձյուն. իրավիճակը` ճանապարհներին այս պահին
Փետրվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Թույլ ձյուն, անձրև, մառախուղ․ իրավիճակը ճանապարհներին և տարածաշրջաններում
Մարտի 7-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Սիսիանի «Զանգեր» կո...
Ինչ եղանակ սպասել առաջիկա հինգ օրերին
Երևան քաղաքում` փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին սպաավում է անձրև, հնար...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, մարտի 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների զգալի մասում սպասվու...
Տարադրամի փոխարժեքները մարտի 15-ին
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն...