Իր հագուստը բաժանել էր մյուս բանտարկյալներին, երբ իմացել էր` գալու է Հայաստան. Լինդա Էուլջեքջյան
Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, անցած ամիս տեսակապով խոսել է ամուսնու հետ:
«Տեսակապով ենք Վիգենին տեսել անցած ամիս, նա ավելի հարմարված տեսք ուներ։ Ինձ պատմեցին, որ Վիգենը նույն բանտում է, սակայն տեղափոխվել է ավելի հարմար սենյակ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է տիկին Լինդան։ Նա նշել է, որ ամուսնու վիճակն ավելի լավ էր, քան նախորդ անգամ, նույնիսկ մի քիչ քաշ էր հավաքել։
Վիգենն իրենից հագուստ է խնդրել։ «Իր հագուստը բաժանել էր մյուս բանտարկյալներին, երբ իմացել էր, ու շուտով Հայաստան է վերադառնալու գերիների խմբի հետ, ու, փաստորեն, առանց հագուստ էր մնացել։ Նա ինձնից նոր հագուստ խնդրեց, իր սիրած ուտելիքներից եւ մեր նկարներն է խնդրել»,- ասել է կինը։
Կարմիր խաչի աշխատակիցները Վիգենի կնոջը տեղեկացրել են, որ նա որեւէ առողջական խնդիր այս պահի դրությամբ չունի։ Բայց Վիգենը խնդրել է կնոջը՝ իրեն ուղարկել նաեւ դեղեր, որոնք նա ստանում է Կարմիր խաչից։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում. նոր նախագիծ է մշակվում
Ներկայումս մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատա...
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է
Մարտունի-Երևան ճանապարհն արդեն երկկողմանի բաց է: Այս մասին hայտնում է News.am-ը:Ցուցարարների խոսքով, Գեղարքունիքի մարզպե...
ԱԱՏՄ բուժսպասարկման վերահսկողության վարչության պետը կալանավորվել է
2 ամսով կալանավորվել է կառավարության առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վ...