ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ». Գեղարքունիքի մարզպետը` ակցիայի մասնակիցներին
Երևան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչների եւ այստեղ ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն սկսվեց:
Կարեն Սարգսյանը բնակիչներին հորդորել է արտագնա աշխատանքի չմեկնեն և ինքը բոլորին կապահովի աշխատանքով. «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։
«Հարց չկա։ Հաստա՞տ, բայց պետք է 10կմ շառավղով լինի, թե չէ ինձ ձեռք չի տա, ասենք, գնամ Սևան, Աբովյան՝ աշխատելու, էլ տակը բան չի մնա»,-նշեց բնակիչը։
«Ուրիշ, էլ ի՞նչ անենք։ Ես մարզում եմ աշխատանք տալիս։ Քո գործը չէ, ես եմ ապահովողը»,-արձագանքել է մարզպետը։
Բնակիչն էլ հայտարարել են, որ եթե այսպես շարունակվի, ինքը Հայաստանից գնալու է։
«Դու մեր երկիրը չես սիրում։ Իրականում ինչքան եք սիրում սուտ ու անիմաստ խոսել»,-նշել է մարզպետը։
Ակցիայի մասնակիցներից մեկը մարզպետին եւ իշխանություններին մեղադրեց երկիրը ծախելու մեջ, ինչին մարզպետն արձագանքեց. «Խելոք խոսա, սովորացրած էդպես ոգեւորվում ես»:
Քանի որ ամեն մեկը մի բան էր ասում, եւ խոսակցություն չէր ստացվում, մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց. «Այսպես չեղավ, սենց չենք խոսում իրար հետ: Մոտեցեք այնտեղ, բարձրանանք, խոսենք»:
Այդ ասելով մարզպետը մարդկանց սուլոցների ներքո հեռացավ:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն Հայաստանում: Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կփոխվի․ ո՞ր դեպքում «պլյոնկայի» համար միավոր կհանվի
Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առ...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...