ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ցույց` Լոնդոնի դատարանի շենքի դիմաց
Լոնդոնի Բարձր դատարանի շենքի առջև երկրորդ օրն անընդմեջ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին աջակցող ակցիա է անցկացվում:
Լոնդոնի Բարձր դատարանը նախօրեին երկօրյա լսումներ է սկսել, որտեղ կորոշեն, թե արդյոք լրագրողը հնարավորություն կունենա շարունակել վիճարկել բրիտանական դատարաններում նրան ԱՄՆ արտահանձնելու որոշումը: Ակտիվիստների պաստառների վրա գրված է «ազատեք Ասանժին- լրագրությունը հանցագործություն չէ», «Ազատ արձակեք Ասանժին, ոչ արտահանձնում»,«մի արտահանձնեք Ասանժին»։
Նախօրեին WikiLeaks-ի հիմնադրի ազատ արձակմանն աջակցող հանրահավաք է տեղի ունեցել նաև Փարիզում, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Ասանժին 18 քրեական մեղադրանք է ներկայացվել, որոնցով նրան սպառնում է ընդհանուր առմամբ մինչև 175 տարվա ազատազրկում ԱՄՆ-ում ՝ երկրի պատմության մեջ գաղտնի տեղեկատվության խոշորագույն զանգվածի բացահայտման պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կփոխվի․ ո՞ր դեպքում «պլյոնկայի» համար միավոր կհանվի
Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է․ հարց՝ Ալեն Սիմանյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին՝ «Զվարթնոց»–ից ռուս սահմանապահների դուրս գալու հարց քննարկվո՞ւմ է, պատասխա...