Զինծառայության սահմանված կարգին ուղղված հանցագործության սուբյեկտ կլինի նաև կամավորը
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում և «Պաշտպանության մասին» օրենքում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաև «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը:
«Խոսքը վերաբերում է աշխարհազորայիններին, որոնք ընդգրկված են ե՛ւ մարտական հերթապահությանը, ե՛ւ մարտական առաջադրանքների կատարմանը: Հաճախ առաջադրանքների կատարման ընթացքում նրանք հրաժարվում են պարտականությունների կատարումից կամ որոշակի կարգով խախտում են զինվորական ծառայության սահմանված կարգը: Քանի որ աշխարհազորայինները զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն, հնարավոր չի լինում նրանց քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասել է պատգամավորը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ հարցը ներկայացնելիս:
Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկներ չեն եղել:
Հարակից զեկույցում պատգամավոր Արփինե Դավոյանը կարևորել է փոփոխությունն ու առաջարկել կողմ քվեարկել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ հայտնել է Կառավարության դրական դիրքորոշման մասին:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ խնդիր կա թե՛ իրավապայմանագրային հարաբերությունների դաշտում, թե՛ զինված ուժերում այս ինստիտուտն առավել արդյունավետ իրացնելու տեսանկյունից:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ զինված ուժերի համար անհրաժեշտ է հստակ զինվորական կարգուկանոնի պահպանում բոլոր հատվածներում, նաև՝ միատեսակ պատասխանատվություն:
«Եթե մենք զինվորական ծառայության մեջ գտնվող 18 տարեկան զինվորականին ենթարկում ենք պատասխանատվության, օրինակ, թմրանյութ օգտագործելու համար, ապա անտրամաբանական կլիներ ավելի հասուն տարիքում գտնվող կամավորությամբ զինված ուժերի կազմում հայտնված անձին ազատել նման պատասխանատվությունից»,- նշել է նա:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
Արմավիրի դպրոցի տնօրենը՝ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ․ Aravot
Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու ար...
Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023-ին
Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակել...
Երևանում նորակառույց շենքերի բնակարանների գները կբարձրանան. ահազանգ
Երևանում շինթույլտվությունների տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի կտրուկ բարձրացման հետևանքով նորակառույց շենքերի...