Վրացի վարձկանը ցմահ ազատազրկվել է Մարիուպոլում ռուս զինվորականի սպանության համար

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) վրացի վարձկան Մամուկա Գացարելիան ցմահ ազատազրկման է դատապարտվել երեք ռուս զինվորականների սպանության համար։ Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։


«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել Ուկրաինայի զինված ուժերի 22-ամյա հրաձիգի դեմ քրեական գործով։ Մամուկա Գացարելիան մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով (հարձակում զինծառայողի կյանքի վրա՝ հասարակական անվտանգության ապահովման նպատակով նշված անձի օրինական գործունեությունը խոչընդոտելու նպատակով)և ՌԴ ՔՕ 359-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանի մասնակցությունը զինված ընդհարմանը)»,- ասված է հաղորդագրության մեջ։ .


2022 թվականի մարտին Գացարելիան եկել է Ուկրաինա, որտեղ պայմանագիր է կնքել Ուկրաինայի Զինված ուժերի հետ, որից հետո մեկնել է Մարիուպոլ։ Վարձկանը կրակ է բացել չորս ռուս զինվորների վրա, որոնցից երեքը մահացել են, իսկ մեկին հաջողվել է ողջ մնալ։ Գացարելիան իր պատիժը կկրի հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում, պարզաբանել են դատախազությունից։