Մանրամասներ` օդաչու Մաքսիմ Կուզմինովի մահվան վեաբերյալ. իսպանական ԶԼՄ
Իսպանական EFE-ն մանրամասներ է հայտնել օդաչու Մաքսիմ Կուզմինովի մահվան վեաբերյալ:
Ալիկանտե նահանգի Վիլյախոյոսա քաղաքում հայտնաբերված փաստաթղթերը չեն համապատասխանում Կուզմինովի ինքնությանը: Այս մասին գրում է իսպանական EFE գործակալությունը՝ վկայակոչելով մահվան հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները։ Նրանց խոսքով՝ դրանք պատկանել են 33-ամյա ուկրաինացու։
Միաժամանակ, ըստ գործակալության զրուցակիցների, սպանվածը ռուս օդաչու էր։ Նա ապրում էր Իսպանիայում՝ այլ անունով անձնագրով։
Հրապարակման աղբյուրները բացահայտել են, թե ինչ է կատարվել մահացած տղամարդու հետ։ Քննության տվյալներով՝ նա ստացել է մոտ վեց հրազենային վնասվածք, ապա վրաերթի է ենթարկել այն մեքենայով, որով էլ սպանության կասկածյալները փախել են։
Նշվում է նաև, որ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան տեղի ունեցածը որակել է որպես «հաշիվների մաքրում»:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ «il-corrispondente» հրապարակման համաձայն՝ Իսպանիայում մահացած են գտել ՌԴ 11-րդ բանակի 319-րդ առանձին ուղղաթիռային գնդի օդաչու Մաքսիմ Կուզմինովին, ով առևանգել էր ռուսական ռազմական ուղղաթիռը և դրանով թռել Ուկրաինա։
Կուզմինովը, իբր, սպանվել է Ալիկանտե նահանգի Վիլյախոյոսա քաղաքում 12 կրակոցից, նրա մարմինը հայտնաբերվել է փետրվարի 13-ին ավտոտնակի թեքահարթակի վրա։ Պաշտոնական տեղեկատվություն և հաստատում չկա և հնարավոր է սպանված անձի ինքնությունը սխալ լինի։
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Ինչ վիճակում են շմոլ գազից թունավորված 6 երեխաները
Երեկ Նուբարաշենից շմոլ գազից թունավորումով Երեւանի երկու հիվանդանոցներ են տեղափոխվել մեծահասակներ ու երեխաներ, բոլորը նո...
ՆԳՆ-ն` ադրբեջանցու ձերբակալման մասին
Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Տեղեկությունը լրատվամիջ...
Ռուստամ Բադասյանը` արտագնա աշխատողներին վերաբերվող որոշման մասին
Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումը ընդունվել է 2018թ.-ից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդ...