Չիպավորված մարդը կարողանում է մտքի ուժով շարժել համակարգչային մկնիկը. Մասկ
Առաջին մարդը, որի ուղեղում ներդրվել է Neuralink ընկերության չիպը, կարծես թե լիովին ապաքինվել է և ի վիճակի է կառավարել համակարգչային մկնիկը` օգտագործելով իր միտքը: Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարել է Neuralink-ի հիմնադիր Իլոն Մասկը:
«Լավ առաջընթացը կա, և հիվանդը, կարծես, լիովին ապաքինվել է... Հիվանդը կարողանում է մկնիկն էկրանի շուրջ շարժել՝ պարզապես մտածելով»,- ասել է Մասկը Spaces միջոցառման ժամանակ:
Մասկը մանրամասնել է, որ Neuralink-ն այժմ փորձում է այնպես անել, որ հիվանդը հնարավորինս շատ կարողանա սեղմել մկնիկի կոճակը:
Հիշեցնենք, որ Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը հունվարի 28-ին առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում։ Այն նախատեսված է մտքերի միջոցով տարբեր սարքեր օգտագործելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն` ադրբեջանցու ձերբակալման մասին
Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Տեղեկությունը լրատվամիջ...
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Ռուստամ Բադասյանը` արտագնա աշխատողներին վերաբերվող որոշման մասին
Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումը ընդունվել է 2018թ.-ից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդ...
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում. նոր նախագիծ է մշակվում
Ներկայումս մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատա...