ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդու ուսապարկում հայտնաբերված փաթեթներում մարիխուանա և «էքստազի» տեսակի թմրամիջոց է եղել
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները փետրվարի 16-ի երեկոյան մեկնեցին Վանաձորի Բաթումի փողոց: Թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և հատկապես իրացնելու կասկածանքով ժամը 23.45-ին նրանք ձերբակալեցին և ոստիկանության Տարոնի բաժին տեղափոխեցին Երևանի Շինարարների փողոցի բնակիչ երկու երիտասարդի: Այստեղ անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու ուսապարկում հայտնաբերվեց 12 փաթեթ, որոնցից 11-ը` տարբեր կոնֆետների թղթերի, մեկը` կպչուն ժապավենի։
Ըստ նրա` փաթեթներից հինգում մարիխուանա է, յոթում` «էքստազի» տեսակի թմրամիջոց: Նա հավելել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տելեգրամյան կայքէջի միջոցով և նախորդ օրը ցերեկը վերցրել մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի 52 հասցեի մոտի թաքստոցից:
Ըստ նախնական տեղեկությունների` 31-ամյա երիտասարդը 28-ամյա մտերիմի հետ ու նրա մեքենայով գնում է Վանաձոր` ձեռք բերած թմրանյութը տելեգրամյան միջոցներով իրացնելու նպատակով: Մինչ հյուրանոցում տեղավորվելը` նրանք հասցնում են Վանաձորի որոշ հատվածներում, հատուկ թաքստոցներում տեղադրել թմրանյութով փաթեթներ:
31-ամյա երիտասարդը պատրաստակամություն է հայտնել ցույց տալու մարիխուանայով լցված 12 փաթեթի թաքստոց: Նաև հավելել է, որ հյուրանոցում թմրանյութ է օգտագործել ու հյուրասիրել ընկերոջը, իսկ թմրամիջոցի մնացած մասն էլ դեռ հյուրանոցի պահարանում է:
Երիտասարդների մոտ նաև հայտնաբերվել ու առգրավվել են բջջային հեռախոսներ:
Կազմված փաստաթղթերն ու երիտասարդները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կփոխվի․ ո՞ր դեպքում «պլյոնկայի» համար միավոր կհանվի
Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առ...