ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ուկրաինական գործակալը փորձում Զապորոժիեում ռումբ տեղադրել մեքենայի տակ
ՌԴ ուժայինները ուկրաինական գործակալի են չեզոքացրել, որն ընտրություններից առաջ պայթուցիկով ահաբեկչություն էր ծրագրել Զապորոժիեի մարզում քաղաքական գործիչներից մեկի դեմ: Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել և կանխել է Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Դյատլենկոյի գործունեությունը։ Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հավաքագրված անձը պատրաստվում էր 2024 թվականի ընտրական փուլի նախաշեմին ահաբեկչություն իրականացնել Զապորոժիեի մարզի քաղաքական գործիչներից մեկի նկատմամբ», – ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԴԾ–ի`Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան զինել են պայթուցիկ նյութերով և համակարգել ծրագրերը։ Ձերբակալության պահին Դյատլենկոն դիմադրություն է ցուցաբերել անվտանգության մարմինների աշխատակիցների նկատմամբ և պատասխան գործողություններով չեզոքացվել։
Հրապարակվել է նաև տեսանյութ, որում երևում է` ինչպես է գործակալը հաշմանդամություն ունեցող անձի քողի տակ ռումբ տեղադրել մեքենայի տակ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի վանդալներն օկուպացված Արցախում ավիրում են հայկական գերեզմանները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որում ադրբեջանցի վանդալներն&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը կփոխվի․ ո՞ր դեպքում «պլյոնկայի» համար միավոր կհանվի
Կառավարության առաջարկով, հաշվի առնելով նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի ու Վահագն Ալեքսյանյանի առ...