Քաղաքականություն

Զանգվածային բողոքի ցույցեր՝ Մոսկվայում. դատախազությունը նախազգուշացում է տարածել

Զանգվածային բողոքի ցույցեր՝ Մոսկվայում. դատախազությունը նախազգուշացում է տարածել
Մոսկվայի դատախազությունը նախազգուշացում է տարածել զանգվածային բողոքի ակցիաների կոչերի կապակցությամբ։ Գերատեսչությունը բացատրել է, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո հայտարարված…

Մոսկվայի դատախազությունը նախազգուշացում է տարածել զանգվածային բողոքի ակցիաների կոչերի կապակցությամբ։ Գերատեսչությունը բացատրել է, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահից հետո հայտարարված իրադարձությունները համաձայնեցված չեն եղել քաղաքային իշխանությունների հետ։


«Համացանցում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, Մոսկվայի կենտրոնում զանգվածային ակցիային անորոշ թվով մարդկանց մասնակցելու կոչերի տարածման կապակցությամբ Մոսկվայի դատախազությունը հարկ է համարում նախազգուշացնել օրենքի խախտման անթույլատրելիության մասին»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։


Փետրվարի 16-ի ցերեկը հաղորդվեց ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Նավալնին զբոսանքի ժամանակ վատացել է և կորցրել գիտակցությունը։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Նշվում է, որ Նավալնիից առողջական բողոքներ չեն եղել։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250