«Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլը դադարեցվել է
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։
Փետրվարի 9-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։
Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող, քրեական ենթամշակույթի կանոններով առաջնորդվող ազատազրկված անձինք նույն օրը՝ փետրվարի 9-ին, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ, և հաջակցություն վերջիններիս՝ որոշ կալանավորված անձինք և դատապարտյալներ հայտարարել էին հացադուլ։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային...
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
Արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում․ «Ջուլիս» սննդի կետի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարաություն հիվանդությունների վերահսկման և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը հիացմունք է հայտնել Մոսկվայի մետրոպոլիտենի և, մասնավորապես, մետրոյի Կիևսկայա կայարանի վ...