Քաղաքականություն

Մարտին կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Մարտին կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները
Ընթացիկ տարվա մարտին կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։ Ըստ տվյալների՝ այս մասին ասվել է…

Ընթացիկ տարվա մարտին կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։


Ըստ տվյալների՝ այս մասին ասվել է Անկարայում Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ։


«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Նշվել է բարձր մակարդակի այցերի անցկացման կարևորությունը և Վրաստան-Թուրքիա Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի (HLSC) ձևաչափի նշանակությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ։


Քննարկելով Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչափի հաջող իրականացումը, նախարարները նշել են, որ մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների եռակողմ նախարարական հանդիպումը։

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250