Չեմ բացառում, որ Ներքին Հանդի դեպքերը կարող են կրկնվել այլ հատվածներում․ Սերժ Սարգսյան
Եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, լինելու է կրկնակապիտուլյացիա, և ինչպես տեսնում ենք նաև այս ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ նախկին նախագահի՝ այդ խոսույթը ձերք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։
«Բաքուն արդեն հրահանգների ու ցուցումների խոսույթով է խոսում Հայաստանի հետ։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի դեպքերը կարող են կրկնվել այլ հատվածներում։ Երեկ էլ մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում։
Եվ այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնեն և այդպես շարունակ մինչև քաղաքական դաշտն ու ժոովուրդը իշխանություններին չուղարկեն տուն»,- կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային...
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
Արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում․ «Ջուլիս» սննդի կետի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարաություն հիվանդությունների վերահսկման և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը հիացմունք է հայտնել Մոսկվայի մետրոպոլիտենի և, մասնավորապես, մետրոյի Կիևսկայա կայարանի վ...