Բարձրաստիճան պաշտոնյանների արձագանքը` Նավալիի մահվան մասին հայտարարությանը
Ինչպես են արձագանքներ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաններն Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հայտարարությանը:
Սա քաղաքական սպանություն է: Այսպես է ասել լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը:
Լատվիայի նախագահ Ռինկևիչը նույնպես արձագանքել է քաղաքական գործչի սպանությանը. «Ինչ էլ որ մտածեք Ալեքսեյ Նավալնիի մասին՝ որպես քաղաքական գործչի, նա դաժանորեն սպանվեց Կրեմլի կողմից։ Սա փաստ է, և դա շատ բան է ասում Ռուսաստանի ներկայիս ռեժիմի իրական էության մասին։ Ցավակցում եմ ընտանիքին և ընկերներին»։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ «ԵՄ-ն Ռուսաստանի իշխանություններին պատասխանատու է համարում Նավալնիի մահվան համար»:
«Ակնհայտ է, որ նրան սպանել է Պուտինը»,-ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է. «Նավալնին մահով վճարեց Ռուսաստան վերադառնալու իր քաջության համար»:
«Սա սարսափելի նորություն է: Որպես ռուսական ժողովրդավարության ամենաջերմ պաշտպան՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում ցուցաբերել է անհավանական քաջություն»,-այսպես էլ արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «եթե Նավալնիի մահվան հետ կապված բոլոր փաստերը հաստատվեն, ապա Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային...
Կենդանիների սպանդ` Հրազդանի կիրճում
Հրազդանի կիրճում շների են սպանել: Այս մասին ահազանգում են կենդանիների պաշտպանության խմբերից մեկում տեսանյութ (տեսակադրեր...
Արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում․ «Ջուլիս» սննդի կետի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարաություն հիվանդությունների վերահսկման և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը հիացմունք է հայտնել Մոսկվայի մետրոպոլիտենի և, մասնավորապես, մետրոյի Կիևսկայա կայարանի վ...