Քաղաքականություն

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, Sputnik Արմենիային հայտնել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նրա խոսքով՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի…

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, Sputnik Արմենիային հայտնել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։


Նրա խոսքով՝ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։


Վահան Քերոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործով որպես նոր մեղադրյալ ներգրավվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Նա այսօր ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին

Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250